CONTACTS
Հայաստանի հանրապետություն
Ք. Վանաձոր, Անանիա Շիրակացի 2
Հեռ. (0322) 2-21-37
Fax (0322) 4-63-31
e-mail: gipk@mail.ru
|
«ԳԻՊԿ» ՓԲԸ-ի նախապատմությունը
ԳԻՊԿ-ը` պոլիմերային սոսինձների պետական ինստիտւտը (նախկին ԽՍՀՄ-ում գլխամասային ձեռնարկությունը պոլիմերային սոսինձների բնագավառում) կազմավորվել է 1967թ., 1982թ.-ից եղել է «Պոլիմերսոսինձ» ԳԱՄ-ի կազմի մեջ, իսկ 1996թ.-ից վերակազմավորվել է իբրև «ԳԻՊԿ» ՓԲԸ:
«ԳԻՊԿ» ՓԲԸ-ն ունի հարուստ գիտական պահեստարան, որն իր մեջ ներառում է 200-ից ավելի մշակումներ և առևտրային մակնիշներ` օժտված համապատասխան ՏՊ-ներով, ԽՍՀՄ 130 հեղինակային իրավունքներ, ВДНХ մեդալներ, 4 ԳՕՍՏ-եր, «Սոսնձող նյութերի ՏՊ-երի ժողովածու» (Լենինգրադ,1975թ.) և կատալոգների (1982, 1984,1986թ.`НИИТЭХИМ , 1991թ`.НИИТИ) հրատարակություններ:
«ԳԻՊԿ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Պոլիմերսոսինձ» ԳԱՄ-ի և «ԳԻՊԿ»-ի միակ իրավաժառանգորդը, ՏՊ-ների, «ԳԻՊԿ» ֆիրմային անվան և ապրանքային մակնիշի կրողը (գր.N˚120401):
Մշակումների և արտադրանքի բարձր որակի համար արժանացել է մի շարք միջազգային մրցանակնեով պարգևատրման, այդ թվում` «Ադամանդե Աստղ» (1994թ.,Մադրիդ) և «Տեխնոլոգիայի և որակի համար» (1997թ. Մադրիդ):
Ներկայումս «ԳԻՊԿ» ՓԲԸ-ն զբաղվում է էներգետիկայի, շինարարական, կամրջա-մեքենաշինության և կենցաղային նշանակման արտադրանքի, այն է` բազմապրոֆիլ սոսինձների` կոնստրուկցիոն, շինարարական, կպչուն, պիտակավորման, հալույթ- -սոսինձների, հերմետիկների և հեղուկ ներդիրների, հատուկ պատվածքների, ներկերի, լաքերի, լայն նշանակման պոլիմերային բաղադրանյութերի և օժանդակ նյութերի մշակմամբ և արտադրությամբ:
«ԳԻՊԿ» ՓԲԸ-ում գործում են բաղադրանյութերի մշակմամբ զբաղվող 3 լաբորատորիաներից բաղկացած գիտական մասը, անալիտիկ հետազոտությունների և ֆիզիկա-մեխանիկական փորձարկումների լաբորատորիաները և արտադրական մասը:
«ԳԻՊԿ» ՓԲԸ-ն իր արտադրանքը մշակում և թողարկում է «ԳԻՊԿ» ապրանքային մակնիշով:
|